Մանկական ստոմատոլոգիա
Յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է, որ իր երեխան միշտ ժպտա, լինի առողջ և երջանիկ:Սակայն ատամնացավը կարող է խոչընդոտ հանդիսանալ երեխայի ուրախ տրամադրությանը: Այդ իսկ պատճառով վաղ հասակից պետք է անհրաժեշտ չափով ուշադրություն դարձնել փոքրիկների բերանի խոռոչի հիգիենային և ատամնաշարի խնդիրներին : Ատամնացավը երեխաների մոտ բավականին հաճախ հանդիպող երևույթ է: Հաճախ կաթնատամների հետ կապված խնդիրները սերտ կապ են ունենում հղիության առաջին եռամսյակում ապագա մայրիկի անառողջ լինելու հետ, որի հետևանքով առաջանում է կաթնատամի սաղմի պաթոլոգիկ փոփոխություններ: Շատ հաճախ կաթնատամի բազմակի ախտահարումները կապված են թխվածքաբլիթների, շոկոլադի չափաբաժինների չարաշահման հետ: Կանխելու համար փոքրիկ քաղցրակերների ատամների բազմակի ախտահարումները, պետք է սննդակարգում քաղցրի քանակը հասցնել մինիմումի: Սնունդ ընդունելուց հետո բերանի խոռոչում մնում են բազմաթիվ սննդի մնացորդներ, որոնք թքի և բակտերիալ ֆլորի ազդեցությամբ առաջացնում են օրգանական թթուներ և որոնք էլ իրենց հերթին առաջ են բերում ատամի էմալի դեստրուկտիվ փոփոխություններ և կարիեսի առաջացում: Շատ կարևոր նշանակություն ունի կաթնատամների հիգիենան: Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս հետևել բերանի խոռոչի հիգիենային առաջին կաթնատամի ծկթումից անմիջապես հետո : Որպես կանոն առաջին կաթնատամի հիգիենային հետևում են մայրիկները, որոնց խորհուրդ է տրվում շատ ուշադիր լինել ատամի խոզանակի ընտրման հարցում: Երեխայի առաջին ատամի հիգիենան անհրաժեշտ է իրականացնել փոքրիկի համար նախատեսված սիլիկոնե խոզանակով, որոնք չեն վնասի փոքրիկի նուրբ լնդերը և թույլ միներալիզացված ատամը: Խորհուրդ է տրվում բերանի խոռոչի հիգիենային տրամադրել սկզբում 15-20 վայրկյան, այնուհետև պարբերաբար ավելացնել ժամանակահատվածը: Սիլիկոնե խոզանակով կարելի է նաև մերսել փոքրիկի լնդերը, որը բավականին կհեշտացնի մնացած կաթնատամի ծկթման պրոցեսը: Սկսած 2 տարեկանից երեխաները ինքնուրույն կարող են հետևել բերանի խոռոչի հիգիենային: Կարևոր է ատամները լվանալ երեկոյան և առավոտյան: Ինչ վերաբերում է ատամի մածուկի ընտրությանը, ապա այստեղ ևս պետք է ուշադրություն ցուցաբերել: bpict_3Շատ հայտնի ընկերություններ արտադրում են երեխաների համար նախատեսված ատամի մածուկներ ըստ տարիքային խմբերի, որոնք ունեն հաճելի հոտ ու համ, որը հնարավորություն է տալիս փոքրիկներին ավելի հաճույքով լվանալ ատամները: Բացի ատամի հյուսվածքի կարիոզ ախտահանումից և ատամնացավից փոքրիկներին անհանգստություն է պատճառում նաև ստոմատիտը: Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի ինֆեկցիոն-բորբոքային հիվանդություն է: Ի ծնե բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա սկսում է ազդեցություն ունենալ արտաքին միջավայրը: Միկրոբները, բակտերիաները, կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, որի հետևանքով վնասված հատվածում առաջանում են փոքր խոցեր և լորձաթաղանթը բորբոքվում է: Ստոմատիտը նկատվում է նաև մեծահասակների մոտ, բայց ավելի հաճախ լորձաթաղանթի այս հիվանդությունը նկատվում է նորածինների և նախադպրոցական տարիքի երեխաների մոտ: Դա պայմանավորված է նրանով, որ լորձաթաղանդթը այդ հասակում ավելի նուրբ է և բարակ:
Ստոմատիտի առաջացման ամենատարածված պատճառներն են`
- Խմբի սնկերը:
- Վիրուսային հիվանդությունը:
- Միկրոտրավմաների և խաչաձև կծվածքի առկայությունը:
- Խրոնիկ հիվանդություններն ու թույլ իմունիտետը:
- Բերանի խոռոչի ոչ ճիշտ հիգիենան կամ դրա բացակայությունը :
- Կեղտոտ ձեռքերը:
Չնայած, որ մանկական ստոմատիտը լինում է բազմատեսակ, նախնական փուլում ունեն կլինիկական դրսևորման միանման նշաններ`
- Սննդից հրաժարվելը, պայմանավորված լորձաթաղանթի ցավով:
- Վատ քուն:
- Բարձր ջերմություն:
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիպերմեմբա, խոցերի առկայություն:
Գոյություն ունեն ստոմատիտի բուժման մի քանի հիմնական սկզբունքներ: Դրանք են`
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավազրկումը:
- Լորձաթաղանթի մշակում դեղամիջոցներով և հականեխիչ լուծույթներով:
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի վերականգնումն արագացնող դեղամիջոցների օգտագործմամբ:
- Օրգանիզմի ընդհանուր իմունիտետը բարձրացնող դեղորայքի օգտագործմամբ:
Պետք է նշել, որ կարևոր է վերացնել պատճառը բուժման արդյունավետությունն ապահովվելու համար, այդ իսկ պատճառով կարևոր է այցելել բժշկին: Թե ինչպես պահել բերանի խոռոչը առողջ վիճակում կարելի է խոսել երկար, սակայն բոլոր խորհուրդների հիմքում ընկած է 2 կարևոր նախապայման: Դրանք են`
- Պետք է լվանալ ատամները:
- Անհրաժեշտ է կանոնավոր կերպով հաճախել ստոմատոլոգիական կենտրոն :