+ 374 091-12-23-34
Երկ.- Շբթ. 9:00 - 21:00
Ռենտգեն Ախտորոշում
Ատամների ռենտգեն ախտորոշումը դա պարզապես ատամների բուժման սկզբնական փուլն է: Ռենտգեն ախտորոշումը հնարավորություն է տալիս տեսնել և ախտորոշել այն հիվանդությունները որոնք չեն կարող նկատվել սովորական զննման ժամանակ ինչպես նաև վերահսկել բուժման տարբեր փուլերը:
 
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կիրառել ռենտգեն ախտորոշման հետևյալ տարբերակները՝:
  • Ռենտգեն ախտորոշում ռադիովիզոգրաֆի միջոցով:
  • Օրթոպանտոմոգրամմա:
  • 3D ախտորոշում:
Սովորական ռենտգեն սարքավորումների համեմատ` ռադիովիզոգրաֆի վրա պատկերված նկարներն ավելի հստակ են և ամբողջական: Ռադիովիզոգրաֆի սենսորը շատ զգայուն է, այդ իսկ պատճառով ճառագայթումը հարյուրավոր անգամ քիչ է: Օրթոպանտոմոգրամման թույլ է տալիս ստանալ ծնոտի և ատամների միասնական պատկեր, new_2որի հիման վրա էլ կատարվում է բերանի խոռոչի ախտորոշումը՝ ուսումնասիրվում է ատամի կառուցվածքը, ատամի դասավորվածությունը ծնոտի վրա, փոփոխված պաթոլոգիայի առկայությունը: Նոր տեխնոլոգիաների՝ 3D տոմոգրաֆների կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծելու ատամների 3D պատկեր , որը հանդիսանում է եռաչափ վիրտուալ մոդել: 3D պատկերի դեպքում ստացվում է առավելագույն տեղեկություն ատամի կառուցվածքի և այլ հյուսվածքների վերաբերյալ: