+ ( 374) 96 54 45 50 + (374) 10 54 45 54
Երկ.- Շբթ. 09:00 - 21:00
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունը
Ժպիտն է հանդիսանում համընդհանուր բարի գալուստի խորհրդանիշը: Եկեք ժպտանք, չէ որ գեղեցիկ ժպիտն ու առողջ ատամնաշարը առողջության, բարձր սոցիալական դիրքի և հաջողակ լինելու խորհրդանիշն են:

Գիտակցումը այն բանի, որ առողջությունը սկսվում է բերանի խոռոչից, թելադրում է լինել առավել հետևողական ատամնաշարի հետ կապված խնդիրների հանդեպ, այսինքն` ցուցաբերել անհրաժեշտ խնամք և մասնագիտական մոտեցում, այլապես աննշան թվացող մանրուքները կարող են ատամնաշարին և առողջությանը լուրջ վնաս հասցնել:

Միջազգային ստանդարտների պահանջներին համընթաց քայլելը, կատարելագործվելն ու անընդմեջ զարգանալը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին հնարավորություն է տալիս առավել բարձր մակարդակով ներկայանալ և մատուցել ծառայություններ յուրովի:

3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը հավատարիմ մնալով իր ստանձնած առաքելությանը ` հանրությանն է ներկայանում իր հարմարավետ և նորաոճ աշխատասենյակներով, վերջին սերնդի թվային սարքավորումներով, օգտագործվող որակի միջազգային ստանդարտներին համապատասխանող ստոմատոլոգիական նյութերով, բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված առանձին մանրէազերծման աշխատասենյակով:

 

 
3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը միակն է ամբողջ ՀՀ-ի տարածաշրջանում, որտեղ օրթոպեդիկ ստոմատոլոգիան արդեն թվայացված է: Ավելի քան մեկ տասնամյակ ոլորտի առաջատար 3Shape ընկերության կողմից արտադրված 3Shape Trios Color ներբերանային սկաների կիրառումը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին ևս մեկ անգամ հնարավորություն տվեց մեկ քայլ առաջ ներկայանալ և ծառայություներ մատուցել յուրովի:

Բազում միջազգային վերապատրաստումներ և թիմային աշխատելաոճ ունեցող հմուտ բուժանձնակազմի շնորհիվ յուրաքանչյուր պացիենտ ստանում է անհատական մոտեցում, իսկ որակի մասին վկայում են բազմաթիվ փաստերն ու դրական արձագանքները:
 

 

Իզուր չէ ասված, որ երբ մարդ ժպտում է, այդ պահին նա երջանիկ է, իսկ նրան ավելի երջանիկ կարող են դարձնել ճերմակ և գեղեցիկ ատամները: 3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը ջանք չի խնայում ՁԵԶ երջանկացնելու համար: