+ ( 374) 96 54 45 50 + (374) 10 54 45 54
Երկ.- Շբթ. 09:00 - 21:00
Պարոդոնտոլոգիա
Պարոդոնտը դա ատամի արմատը շրջապատող հյուսվածքն է: Պարոդոնտի ախտահարումներին նպաստում են ներքին և արտաքին, տեղային և ընդհանուր բնույթի բազմաթիվ գործոններ: Դրանք են.
  • Բերանի խոռոչի հիգիենայի կանոնների անտեսում:
  • Ատամների և հարատամնային հյուսվածքի գեր կամ թեր բեռնվածություն:
  • Թերի պրոթեզավորում և ատամնալիցք(պլոմբ):
  • Օրթոդոնտիկ բուժման ժամանակ ծագած արատներ,կծվածքի և ատամների անկանոն դասավորություն:
  • Նյութափոխանակության, ներքին օրգանների, իմունային և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, հղիություն:
  • Պատանեկան տարիք:
  • Վիտամինների պակաս և այլն:
Տարեցտարի ավելանում են մարդուն շրջապատող միջավայրի և ներքին ծագման բացասական գործոնների ազդեցությունն օրգանիզմի և բերանի խոռոչի օրգանների վրա, հետևաբար աճում է նաև պարոդոնտի հյուսվածքների ախտահարումներով հիվանդների թիվը: Հիվանդության նախնական շրջանում լնդերը թեթևակի արյունահոսում են և այտուցվում:
Հիվանդության սրացման ժամանակ արտահայտված ախտանշաններն են`
  • Լնդերի բորբոքում:
  • Ատամների վզիկների մերկացում:
  • Լնդային գրպանիկներից թարախային արտադրություն:
  • Նկատվում է ատամների շարժունակություն, տհաճ հոտի առկայություն:
Գինգիվիտը դա տեղային և ընդհանուր անբարենպաստ գործոնների ազդեցությամբ պայմանավորված լնդաբորբ է: Բորբոքային պրոցեսում ընդգրկված է լինում միայն լինդը: Այդ դեպքում հիվանդությունը լիարժեք բուժման ենթակա է այն դեպքում, եթե այն այմանավորված չէ այլ հիվանդությամբ: Պարոդոնտիտի դեպքում բորբոքումն ընդգրկում է ոսկրային հյուսվածքը, որն էլ հանդիսանում է ատամը պահող հենք: Ոսկրային հյուսվածքի բորբոքումը առաջացնում է ատամների շարժ, կծվածքի և ծամողական ֆունկցիայի խանգարումներ, պրոցեսն ավարտվում է ատամների կորստով: Պարոդոնտիտը բազմագործոնային հիվանդություն է, և բուժումը պետք է լինի կոմպլեքսային:
Բուժման եղանակներն են՝
  • Կոնսերվատիվ թերապիա
  • Վիրաբուժական միջամտություն:
Կոնսերվատիվ բուժման դեպքում կատարվում է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա,վեր և ներ լնդային նստվածքի հեռացում,անհրաժեշտության դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում(հակաբորբոքային միջոցներ, իմունային համակարգի տեղային կարգավորիչներ): Վիրաբուժական միջամտությունն իր մեջ ներառում է բաց կամ փակ կյուրետաժ, լաթային վիրահատություն: Բաց կյուրետաժը հնարավորություն է տալիս թափանցելու պարոդոնտի ավելի խոր շերտեր` լինդը շերտ ազատելու եղանակով: