Էսթետիկ ստոմատոլոգիա
Առողջ և շլացուցիչ ժպիտը յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն է: Այսօր շատերն են ստոմատոլոգի դիմում ոչ միայն բուժման, այլ նաև ատամնաշարի հետ կապված էսթետիկ թերությունները շտկելու համար: Նոր տեխնոլոգիաների և ժամանակակից նյութերի անսահմանափակ հնարավորությունները թույլ են տալիս ՁԵԶ ունենալու գեղեցիկ և առողջ ատամնաշար, որն էլ դառնում է հաջողության և բարձր սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ: Էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ օգտագործվող տեխնոլոգիաներն են`
1. Ատամի պսակի կոսմետիկ վերականգնում
Ատամի էսթետիկ վերականգնումը ատամի կոտրված և բացակայող հյուսվածքի վերականգնումն է ժամանակակից նանոկոմպոզիտներով, որոնք իրենց գույնով և կառուցվածքով համապատասխանում են ատամի հյուսվածքի կառուցվածքին:
Ժամանակակից նանոկոմպոզիտով հնարավոր է իրականացնել`
- Կարիեսի հետևանքով ատամի հյուսվածքի կորստից առաջացած դեֆեկտների էսթետիկ վերականգնում:
- Ոչ կարիոզ ախտահարումների դեպքում (սեպաձև դեֆեկտ, էրոզիա) ատամի պսակի կոսմետիկ վերականգնում:
- Ատամի հյուսվացքի դեստրուկտիվ ախտահանումների հետևանքով պսակի գույնի վերականգնում -ֆլյուրոզ, հիպոպրազիա:
- Տրավմայի հետևանքով ատամի պսակի վերականգնում:
Նանոկոմպոզիտով վերականգնումը հնարավորություն է տալիս մեկ այցելությամբ վերականգնել ատամի էսթետիկան և ֆունկցիան:
2. Վինիրների տեղադրում
Վինիրը («veneer»` թարգմանաբար նշանակում է «պաշտպանող ծածկույթ» կամ երեսպատում) բարակ շերտիկ է կամ թասակ, նախատեսված ատամի արտաքին մակերեսին ամրացնելու (ոչ լրիվ) կամ էլ ատամին անցկացնելու համար (լրիվ, կանխարգելելու համար ատամի քայքայումը): Ժամանակակից նյութերով պատրաստված այս կոսմետիկական երեսպատիչների ծառայության ժամկետը բավական երկարատև է: Եվ վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել` անցավ լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով:
3.Լյումինիրներ
Կերամիկական վինիրների առանձին տեսակն են հանդիսանում լյումինիրները: Լյումինիրները գերբարակ շերտեր են, որոնք պատրաստված են շատ ամուր կերամիկայից: Նման կոսմետիկական երեսպատիչները 0,2-0,3 մմ հաստություն ունեն: Կոսմետիկական երեսպատիչների այս տեսակը բավական լայն պահանջարկ ունի, չնայած թանկարժեքությանը: Դա պայմանավորված է և էսթետիկ լավագույն արդյունքով, և երկարատևությամբ:
4. Բերանի խոռոչի հիգիենա, ատամների սպիտակեցում
Առողջ և սպիտակ ատամները հանդիսանում են գեղեցկության հիմնական տարրերից մեկը: Բերանի խոռոչի առողջ լինելը լավ է անդրադառնում ողջ օրգանիզմի ճիշտ կենսագործունեության վրա: Ահա թե ինչու շատ կարևոր է բերանի խոռոչի հիգիենան: Բերանի խոռոչի ճիշտ հիգիենան կարևոր նախապայմանն է ատամի հյուսվածքի կարիոզ ախտահարման կանխարգելման համար, որի տարածվածությունը կազմում է աշխարհի բնակչության 95%: Կարիեսի առաջացումը սկսվում է ատամի մակերեսին ատամնափառի առկայությունից՝ սնունդ ընդունելուց հետո: Սննդի մնացորդները և ատամնափառը նպաստում են միկրոօրգանիզմների քանակի վերացմանը,որոնց կենսագործնեության հետևանքով առաջացած կաթնաթթուն առաջացնում է ատամի հյուսվածքի կալցիումի, ֆոսֆորի և այլ միկրոէլեմենտների քայքայում ու հեռացում: Էմալի դեմինեռազիացիայի հետևանքով ատամի մակերեսին առաջանում են կարիոզ խոռոչներ,որոնք ժամանակի ընթացքում միտում ունեն ընդգրկելու լայն մակերեսները: Այդ իսկ պատճառով կարևոր է մեծ ուշադրություն դարձնել բերանի խոռոչի ճիշտ հիգիենային, որը սկսվում է ճիշտ ատամնախոզանակի և ատամի մածուկի ընտրությունից: Անհրաժեշտ է ատամները լվանալ առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան: Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս կատարել բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա տարին երկու անգամ: Պրոֆեսիոնալ հիգիենան հնարավորություն է տալիս մաքրել վեր և ստոր լնդային ատամնաքարերի հեռացում, որը անհնար է իրականացնել տնային պայմաններում:
5. Սպիտակեցում
Ժամանակակից ստոմատոլոգիան հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ունենալ ճերմակ ատամներ: Ներկայումս առկա է ատամների սպիտակեցման բազմաթիվ մեթոդներ՝ կաբինետային և տնային պայմաններում: Հնարավոր է իրականացնել ինչպես սպիտակեում մեկ ատամի հատվածում՝ ատամի էնդոդոնտիկ բաժանումից հետո, այնպես էլ ողջ ատամնաշարի սպիտակեցում: Ներկայումս սպիտակեցումը ընթանում է առանց տհաճ զգացողությունների, առանց ատամի ջրազրկման և կարծր հյուսվածքի վնասմամբ: