Իմպլանտացիա, վիրաբուժություն
Ցանկացած տարիքի մարդու մոտ բացակայող ատամի խնդիրը բարեհաջող լուծվում է ստոմատոլոգիայի առաջատար ուղղության՝ իմպլանտոլոգիայի միջոցով: 3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը, հագեցած լինելով իմպլանտացիայի համար անհրաժեշտ սարքավորումներով, թույլ է տալիս բարեհաջող լուծել ցանկացած կլինիկական իրավիճակ: Վերջին սերնդի իմպլանտների կիրառումը և վիրաբույժների տարիների ընթացքում ձեռք բերած հմտությունը թույլ է տալիս կատարել իմպլանտացիա նաև շաքարային դիաբետով և պարոդանտոզով հիվանդների համար, ինչը նախկինում համարվում էր անթույլատրելի:
Իմպլանտացիայի առավելությունները`
- Կորցրած ատամի վերականգնում՝ առանց հարևան ատամները փոփոխելու:
- Անշարժ պրոթեզավորման հնարավորություն (ամբողջությամբ անատամ ծնոտի անշարժ պրոթեզավորում):
- Իմպլանտի վրա տեղադրված արհեստական պսակը գործում է բնական առողջ ատամի նման, և ունի բնական տեսք:
- Ատամի երկար ժամանակ բացակայությունը բերում է ոսկրի հյուծման: Իմպլանտը հնարավորություն է տալիս պահպանելու ծնոտոսկրը և խուսափել դեմքի օվալի ձևափոխման վտանգից, ինչպես նաև ծնոտի իջեցման (մաշման) հետ կապված դեմքի արհեստական ծերացումից:
Իմպլանտացիայի ժամանակակից մեթոդներ`
1.) Երկու փուլից բաղկացած իմպլանտացիա:
- Իմպլանտի տեղադրում:
- Արհեստական պսակի տեղադրում:
2.)Մեկ փուլով իրականացվող իմպլանտացիա`
- ժամանակավոր պսակների անմիջապես տեղադրումով:
- Անմիջապես ատամի հեռացումից հետո իմպլանտի տեղադրում:
- Լնդի դակումով իմպլանտացիա՝ առանց կտրվածքի և կարի:
Ոսկրային պլաստիկ վիրաբուժություն`
- Ոսկորի վերականգնում:
- Ոսկորային բլոկների իմպլանտացիա և փոխպատվաստում:
- Բաց և փակ սինուս լիֆտինգ:
- Ստորին ծնոտի նյարդի ռեպոզիցիա:
3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնում կատարվում է ցանկացած բարդության ատամների հեռացում:
3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնում կիրառվում են իմպլանտացիայի հետևյալ համակարգերը`
- Nobel Biocare /Switzerland/
- Implant Direct /USA/- InterActive
- Biotech /French/
- Implant Direct /USA/- Legacy1, Legacy3