Տարվա մեջ երկու անգամ պարտադիր պետք է հաճախել ստոմատոլոգի մոտ: Սա օգնում է շուտ հայտնաբերել ատամների խնդիրները և ձերբազատվել դրանցից նախնական փուլում: Այսպիսով` դուք կխնայեք նաև ձեր գումարը, որը պետք է ծախսեք ատամների բուժման համար:
Ինչ վերաբերում է հիգիենային`
- Ատամները պարտադիր պետք է լվալ օրը երկու անգամ:
- 3-5 ամիսը մեկ անգամ ատամի խոզանակը պետք է փոխարինեք նորով:
- Ուտելուց անմիջապես հետո բերանը պետք է ողողել մաքուր ջրով կամ հատուկ մաքրող հեղուկով:
- Ամեն օր օգտագործեք ատամի թելեր: Սրանք կօգնեն մաքրել ատամների միջև եղած տարածությունները:
- Ուտելիքի մնացորդներն ատամների արանքից հանելու համար օգտագործեք հատուկ խոզանակներ, բայց ոչ մի դեպքում չօգտագործեք մետաղական իրեր (օրինակ` ասեղ): Ատամի թելերը` ֆլոսները, և մաքրող խոզանակները կարող եք գնել ցանկացած դեղատնից: