
Էնդոդոնտիան ստոմատոլոգիայի բնագավառում ամենա արագ զարգացող ոլորտներից է: Էնդոդոնտիան ստոմատոլոգիայի այն ճյուղն է որը զբաղվում է ատամների արմատա խողովակների հիվանդության ախտորոշմամբ և բուժմամբ: Արմատների ոչ ճիշտ բուժումը հանգեցնում է ոչ միայն ատամի, այլ նաև ատամը շրջապատող ոսկրային հյուսվածքի և պերիոդոնտի բորբոքմանը, որը բերում է ատամի ժամանակից շուտ հեռացման: Նույնիսկ ատամի պսակի վերականգնումից կամ օրթոպեդիկ պսակների տեղադրումից հետո ատամը չի կարող երկար ծառայել, եթե ատամի արմատա խողովակները ճիշտ չեն բուժված: Ժամանակակից էնդոդոնտիան բարդ գործընթաց է, որը իր մեջ ընդգրկում է՝
1. Ատամի մեկուսացում պատնեշի միջոցով:
2. Արմատախողովակի մեխանիկական մշակում էնոդոնտիկ ռոտացիոն ֆայլերի միջոցով:
3. Արմատախողովակի երկարության որոշում:
4. Արմատախողովակի լվացում հականեխիչ նյութերով:
5. Անհրաժեշտության դեպքում արմատախողովակի լցավորում ժամանակավոր բուժիչ լիցքա նյութով:
6. Արմատախողովակի մշտական լցավորում լատերալ կոնդենսացիայի միջոցով
7. Ռենտգեն հսկողություն: