Յուրաքանչյուր հաճախորդին մոտեցումն անհատական է` կախված բերանի խոռոչի, ծնոտի և մի շարք այլ գործոններից:
Ատամների պրոթեզավորումը կատարվում է խիստ անհատական կարգով, հաշվի առնելով կլինիկական պատկերը և պացիենտի նախասիրությունները:
Հիմնական խնդիրը ծամողական գործառույթի լիակատար վերականգնումն է: Սակայն կարևոր է ոչ միայն վերականգնել ատամնաշարի ամբողջականությունը, այլև վերադարձնել հմայիչ ժպիտը:

3 ԴԵՆՏստոմատոլոգիական կենտրոնում կիրառվող 3Shape Trios ներբերանային սկաների և <ԿԱՐԵՆ> ատամնատեխնիկական լաբորատորիայում կիրառվող imes-icore ընկերության Coritec 550i CAD/CAM ֆրեզավորման համակարգի շնորհիվ օթոպեդիկ ստոմատոլոգիան Հայաստանում արդեն թվայնացված է:
Լյումինիրների կիրառման ցուցումները`
- Դիաստեմաներ (ատամների միջև ճեղքեր) և ատամնաշարի անկանոնություն,Լյումինիրների առավելությունները`
Լյումինիրների պատրաստման և տեղադրման առանձնահատկությունները`
1.Կերամիկական պսակներ առանց մետաղի(անմետաղ կերամիկա)՝ ցիրկոնիումի օքսիդի հիմքի վրա
Ցիրկոնիումի օքսիդի հիմքի վրա պատրաստվող կերամիկական պսակները ժամանակակից պրոթեզավորման վերջին խոսքն են: Դրանք բացարձակ անվնաս են օրգանիզմի համար, արտակարգ ամուր են:
Այսպիսի պսակները պատրաստվում են առանց մետաղի օգտագործման, ամբողջությամբ ֆարֆորից:
2. Մետաղակերամիկական պսակներ
Ատամների անշարժ պրոթեզավորման ամենատարածված ձևը մետաղակերամիկական պսակներն ու կամուրջներն են: Դա բացատրվում է գեղեցկության և ամրության հիանալի համադրությամբ: Դրանք բավարարում են բժշկի և պացիենտի գրեթե բոլոր պահանջները: Մետաղակերամիկական պսակները կիրառվում են այն դեպքերում, երբ ատամի քայքայման աստիճանն այնքան մեծ է, որ ատամի ամբողջականության և ամրության վերականգնումը հնարավոր չէ առանց պրոթեզավորման, իսկ մետաղակերամիկական կամրջաձև պրոթեզները կիրառվում են մեկ կամ ավելի բացակայող ատամների առկայության դեպքերում:
Լրիվ շարժական պրոթեզները թիթեղյա պրոթեզներն են՝ կոշտ և կիսափափուկ, իսկ մասնակի շարժական պրոթեզները թիթեղյա պրոթեզներն են՝ կոշտ, ճկվող և բյուգելային պրոթեզները:
Այս պրոթեզները հանդիսանում են մասնակի շարժական պրոթեզների տարատեսակ: Դրանք իրենցից ներկայացնում են հարմարավետ, ամուր և երկարակյաց կոնստրուկցիա, որն օժտված է մի շարք առավելություններով:
Բյուգելային պրոթեզներ
Բյուգելային պրոթեզների համար անհրաժեշտ են մի քանի առողջ և ամուր ատամներ, որոնք հանդիսանում են հենակետ բյուգելային պրոթեզի հենքի ամրացման համար: Դրանք կարող են լինել կերամիկական, ամբողջաձույլ, ինչպես նաև առողջ բնական ատամներ: Բյուգելային պրոթեզները, ի տարբերություն լրիվ շարժական պրոթեզների, ունեն մի շարք առավելություններ`
1. Ունեն մեծ ամրություն և երկարակեցություն:
2. Հիվանդները ավելի արագ են հարմարվում բյուգելային պրոթեզին, քանի որ քիմքը ամբողջովին չի ծածկվում:
3. Կարողանում ենք վերականգնել ամբողջ ատամնաշարը, եթե նույնիսկ ատամնաշարում մնացել է ընդամենը մի քանի ամուր ատամ:
4. Բյուգելային պրոթեզի տեղադրումից հետո խոսքը չի խանգարվում:
5. Չի առաջանում անհարմարություններ ուտելու ժամանակ: 6. Չի լինում գիշերը հանելու անհրաժեշտություն:
Ճկուն նեյլոնային պրոթեզներ
Այս պրոթեզները պատրաստվում են կիսաթափանցիկ նեյլոնից, էլաստիկ են, ինչի շնորհիվ հնարավորություն ունեն նմանակել բերանի խոռոչի լորձաթաղանթը: Համեմատած այլ նյութերից պատրաստված պրոթեզների հետ, նեյլոնից պատրաստված պրոթեզներն օժտված են մի շարք առավելություններով, որոնք են`
1. Բարձր ճկունություն
2. Հուսալի ֆիքսացիա
3. Թեթև քաշ
4. Մետաղական էլեմենտների բացակայություն
5. Արագ ադապտացիա պացիենտի կողմից
6. Հենակետային ատամների հղկման անհրաժեշտության բացակայություն
Ի հաշիվ մեծ ամրության կարողանում են դիմակայել պրոթեզի վրա ազդող զգալի ծանրաբեռնվածություններին:
Մասնակի շարժական թիթեղյա պրոթեզներ
Մասնակի շարժական պրոթեզներ կլամերներով
Միկրոպրոթեզավորման մեջ վինիրների օգտագործման ցուցումները`
Վինիրների առավելությունը
Վինիրների օգտագործումը մի շարք առավելություններ ունի`Կերամիկական և կոմպոզիտային վինիրներ