Պարոդոնտոլոգիա

Պարոդոնտը դա ատամի արմատը շրջապատող հյուսվածքն է: Պարոդոնտի ախտահարումներին նպաստում են ներքին և արտաքին, տեղային և ընդհանուր բնույթի բազմաթիվ գործոններ:

Դրանք են.
 
parodont_1


  • Բերանի խոռոչի հիգիենայի կանոնների անտեսում:

  • Ատամների և հարատամնային հյուսվածքի գեր կամ թեր բեռնվածություն:

  • Թերի պրոթեզավորում և ատամնալիցք(պլոմբ):

  • Օրթոդոնտիկ բուժման ժամանակ ծագած արատներ, կծվածքի և ատամների անկանոն դասավորություն:

  • Նյութափոխանակության, ներքին օրգանների, իմունային և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, հղիություն:

  • Պատանեկան տարիք:

  • Վիտամինների պակաս և այլն:


 
 
Տարեցտարի ավելանում են մարդուն շրջապատող միջավայրի և ներքին ծագման բացասական գործոնների ազդեցությունն օրգանիզմի և բերանի խոռոչի օրգանների վրա, հետևաբար աճում է նաև պարոդոնտի հյուսվածքների ախտահարումներով հիվանդների թիվը: Հիվանդության նախնական շրջանում լնդերը թեթևակի արյունահոսում են և այտուցվում:
 
 
Հիվանդության սրացման ժամանակ արտահայտված ախտանշաններն են`
 

  • Լնդերի բորբոքում:

  • Ատամների վզիկների մերկացում:

  • Լնդային գրպանիկներից թարախային արտադրություն:

  • Նկատվում է ատամների շարժունակություն, տհաճ հոտի առկայություն:


 
parodont_2Գինգիվիտը դա տեղային և ընդհանուր անբարենպաստ գործոնների ազդեցությամբ պայմանավորված լնդաբորբ է: Բորբոքային պրոցեսում ընդգրկված է լինում միայն լինդը: Այդ դեպքում հիվանդությունը լիարժեք բուժման ենթակա է այն դեպքում, եթե այն այմանավորված չէ այլ հիվանդությամբ: Պարոդոնտիտի դեպքում բորբոքումն ընդգրկում է ոսկրային հյուսվածքը, որն էլ հանդիսանում է ատամը պահող հենք: Ոսկրային հյուսվածքի բորբոքումը առաջացնում է ատամների շարժ, կծվածքի և ծամողական ֆունկցիայի խանգարումներ, պրոցեսն ավարտվում է ատամների կորստով: Պարոդոնտիտը բազմագործոնային հիվանդություն է, և բուժումը պետք է լինի կոմպլեքսային:
 
 
Բուժման եղանակներն են՝
 

  • Կոնսերվատիվ թերապիա 

  • Վիրաբուժական միջամտություն:


 
Կոնսերվատիվ բուժման դեպքում կատարվում է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա,վեր և ներ լնդային նստվածքի հեռացում,անհրաժեշտության դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում(հակաբորբոքային միջոցներ, իմունային համակարգի տեղային կարգավորիչներ): Վիրաբուժական միջամտությունն իր մեջ ներառում է բաց կամ փակ կյուրետաժ, լաթային վիրահատություն: Բաց կյուրետաժը հնարավորություն է տալիս թափանցելու պարոդոնտի ավելի խոր շերտեր` լինդը շերտ ազատելու եղանակով:

Գործընկերներ