Մեր առաքելությունը

  • 1
  • 11
  • gr_pict_1
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 29
  • 28
  • 27
  • 25

Ժպիտն է հանդիսանում համընդհանուր բարի գալուստի խորհրդանիշը: Եկեք ժպտանք, չէ որ գեղեցիկ ժպիտն ու առողջ ատամնաշարը առողջության, բարձր սոցիալական դիրքի և հաջողակ լինելու խորհրդանիշն են:   Գիտակցումը այն բանի, որ առողջությունը սկսվում է բերանի խոռոչից, թելադրում է լինել առավել հետևողական ատամնաշարի հետ կապված խնդիրների հանդեպ, այսինքն` ցուցաբերել անհրաժեշտ խնամք և մասնագիտական մոտեցում, այլապես աննշան թվացող մանրուքները կարող են ատամնաշարին և առողջությանը լուրջ վնաս հասցնել:  
3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 2011 թ.-ին ստոմատոլոգիական ոլորտում ավելի քան 15 տարի գործունեություն ծավալած առաջատար բժիշկ-ստոմատոլոգներ` Գևորգ Թանգյանի, Արմեն Աբազյանի և <ԿԱՐԵՆ> ատամնատեխնիկական լաբորատորիայի հիմնադիր-տնօրեն Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ:
  Միջազգային ստանդարտների պահանջներին համընթաց քայլելը, կատարելագործվելն ու անընդմեջ զարգանալը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին հնարավորություն է տալիս առավել բարձր մակարդակով ներկայանալ և մատուցել ծառայություններ յուրովի:   3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը հավատարիմ մնալով իր ստանձնած առաքելությանը ` հանրությանն է ներկայանում իր հարմարավետ և նորաոճ աշխատասենյակներով, վերջին սերնդի թվային սարքավորումներով, օգտագործվող որակի միջազգային ստանդարտներին համապատասխանող ստոմատոլոգիական նյութերով, բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը պահպանված առանձին մանրէազերծման աշխատասենյակով:   3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը միակն է ամբողջ ՀՀ-ի տարածաշրջանում, որտեղ օրթոպեդիկ ստոմատոլոգիան արդեն թվայացված է:

Ավելի քան մեկ տասնամյակ ոլորտի առաջատար 3Shape ընկերության կողմից արտադրված 3Shape Trios Color ներբերանային սկաների կիրառումը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին ևս մեկ անգամ հնարավորություն տվեց մեկ քայլ առաջ ներկայանալ և ծառայություներ մատուցել յուրովի:
 
Բազում միջազգային վերապատրաստումներ և թիմային աշխատելաոճ ունեցող հմուտ բուժանձնակազմի շնորհիվ յուրաքանչյուր պացիենտ ստանում է անհատական մոտեցում, իսկ որակի մասին վկայում են բազմաթիվ փաստերն ու դրական արձագանքները:
 

Իզուր չէ ասված, որ երբ մարդ ժպտում է, այդ պահին նա երջանիկ է, իսկ նրան ավելի երջանիկ կարող են դարձնել ճերմակ և գեղեցիկ ատամները: 3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը ջանք չի խնայում ՁԵԶ երջանկացնելու համար:

 

Գործընկերներ