3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ մատուցվող օրթոպեդիկ, օրթոդոնտիկ և էսթետիկ ծառայությունները
արդեն թվայնացված են:
Կենտրոնում կիրառվող
3Շեյփ Տրիոս ներբերանային սկաները վերջին սերնդի նորարական տեխնոլոգիան է, որը տնտեսում է թե ՛ պացիենտի, և թե ՛ բժիշկի ժամանակը, զերծ պահելով ավանդական չափս վերցնելու տհաճ գործընթացից:
Ներբերանային սկաները հնարավորություն է տալիս ստանալ 3D ձևաչափի կատարյալ ճշգրտությամբ թվային չափսեր՝ բերանի խոռոչի սկանավորմամբ՝ հաշված րոպեների ընթացքում:
Այնուհետև տվյալներն էլեկտրոնային տարբերակով փոխանցվում են ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ համակարգչային ծրագրի միջոցով ապագա կոնստրուկցիան մոդելավորվում է և
Cad/Cam համակարգով ֆրեզավորվում:
Այսպիսով, բուժման ողջ գործընթացը թվայնացվում է, ապահովվելով բացառիկ ճշգրտություն:
Մենք քայլում ենք ժամանակին համընթաց: