3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնում գործում է նաև վճարման ապառիկ համակարգ

  3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնն իր հաճախորդներին առավել նպաստավոր պայմաններ առաջարկելու նպատակով ներդրել է վճարման ապառիկ համակարգ (տեղում): Ապառիկն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի միջոցով:   Ապառիկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 5-15 րոպեի ընթ...
Մանրամասներ
Թվային ստոմատոլոգիան արդեն Հայաստանում է
rolik
3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ մատուցվող օրթոպեդիկ, օրթոդոնտիկ և էսթետիկ ծառայությունները արդեն թվայնացված են:   Կենտրոնում կիրառվող 3Շեյփ Տրիոս ներբերանային սկաները վերջին սերնդի նորարական տեխնոլոգիան է, որը տնտեսում է թե ՛ պացիենտի, և թե ՛ բժիշկի ժամանակը, զերծ պահելով ավանդական չափս վերցնելու տհաճ գործընթացից:   Ներբերանային սկաները հնարավորություն է տալիս ստանալ 3D ձևաչափի կատարյալ ճշգրտությամբ թվային չափսեր՝ բերանի խոռոչի սկանավորմամբ՝ հաշված րոպեների ընթացքում:   Այնուհետև տվյալներն էլեկտրոնային տարբերակով փոխանցվում են ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ համակարգչային ծրագրի միջոցով ապագա կոնստրուկցիան մոդելավորվում է և Cad/Cam համակարգով ֆրեզավորվում:   Այսպիսով, բուժման ողջ գործընթացը թվայնացվում է, ապահովվելով բացառիկ ճշգրտություն:  Մենք քայլում ենք ժամանակին համընթաց:    
Մանրամասներ
Ինչպե՞ս պետք է ճիշտ խնամել ատամները
nit
Տարվա մեջ երկու անգամ պարտադիր պետք է հաճախել ստոմատոլոգի մոտ: Սա օգնում է շուտ հայտնաբերել ատամների խնդիրները և ձերբազատվել դրանցից նախնական փուլում: Այսպիսով` դուք կխնայեք նաև ձեր գումարը, որը պետք է ծախսեք ատամների բուժման համար:   Ինչ վերաբերում է հիգիենային`
  • Ատամները պարտադիր պետք է լվալ օրը երկու անգամ:
  •  3-5 ամիսը մեկ անգամ ատամի խոզանակը պետք է փոխարինեք նորով:
  • Ուտելուց անմիջապես հետո բերանը պետք է ողողել մաքուր ջրով կամ հատուկ մաքրող հեղուկով:
  • Ամեն օր օգտագործեք ատամի թելեր: Սրանք կօգնեն մաքրել ատամների միջև եղած տարածությունները:
  • Ուտելիքի մնացորդներն ատամների արանքից հանելու համար օգտագործեք հատուկ խոզանակներ, բայց ոչ մի դեպքում չօգտագործեք մետաղական իրեր (օրինակ` ասեղ): Ատամի թելերը` ֆլոսները, և մաքրող խոզանակները կարող եք գնել ցանկացած դեղատնից:
Մանրամասներ

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում