+ ( 374) 96 54 45 50 + (374) 10 54 45 54
Երկ.- Շբթ. 09:00 - 21:00
Տեխնոլոգիաներ
Ներբերանային սկաներ 3Shape TRIOS
3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը միակն է ամբողջ ՀՀ-ի տարածաշրջանում, որտեղ օրթոպեդիկ ստոմատոլոգիան արդեն թվայնացված է:
3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը միակն է ամբողջ ՀՀ-ի տարածաշրջանում, որտեղ օրթոպեդիկ ստոմատոլոգիան արդեն թվայնացված է Ավելի քան մեկ տասնամյակ ոլորտի առաջատար 3Shape ընկերության կողմից արտադրված 3Shape Trios Color ներբերանային սկաների կիրառումը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին ևս մեկ անգամ հնարավորություն տվեց մեկ քայլ առաջ ներկայանալ և ծառայություներ մատուցել յուրովի: 3Shape Trios Color ներբերանային սկաները 3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնում օգտագործվող վերջին սերնդի նորարական տեխնոլոգիան է, որը տնտեսում է թե ՛ պացիենտի և թե ՛ բժիշկ- ստոմատոլոգի ժամանակը, զերծ պահելով ավանդական չափս վերցնելու տհաճ գործընթացից:

Ի՞նչ է իրենից ներկայացնում 3Shape Trios ներբերանային սկաները:
Ներբերանային սկաներները փոխարինում են չափսանյութերին, տալով հնարավորություն ստանալ 3D ձևաչափի թվային չափսեր(դրոշմներ), ինչը իր հերթին ընձեռում է բացառիկ հնարավորություն խուսափել ավանդական չափս վերցնելու տհաճ և բարդ պրոցեսից, տնտեսել թե՛ պացիենտի, թե՛ բժիշկ-ստոմատոլոգի ժամանակը, ակնթարթորեն որոշել ատամի գույնը, ստանալ այնպիսի ճշգրտություն և որակ, որը անհնար է ստանալ ավանդական միջոցով:
 
Ներբերանային սկաների առավելությունները
  • Չափսը (դրոշմը)ստացվում է բերանի խոռոչի սկանավորմամբ (առանց տարբեր փոշիների և աէրոզոլների օգտագործման):Այլևս անհրաժեշտություն չկա բերանում պահել կարծրացող չափսանյութերը, որը շատ տհաճ է պացիենտի համար և շատ հաճախ առաջացնում է փսխում:
  • Չափսի ստացումը տևում է մի քանի րոպե, ինչից հետո էլեկտրոնային տարբերակով ուղարկվում է լաբորատորիա:
  • Լաբորատորիայում համակարգչային ծրագրի միջոցով մոդելավորվում է ապագա կոնստրուկցիան, որից հետո այն ֆրեզավորվում է CAD/ CAM համակարգով, ինչը և բացառում է սխալները ամբողջ պրոցեսում: Չեն օգտագործվում չափսանյութեր, որոնք ունեն նստեցման հատկություն: Բուժումը տևում է մի քանի օր: Մինիմալիզացվում է կոնստրուկցիայի հարմարեցման կարիքը և բացառում է հավելյալ հղկումը բերանի խոռոչում: 3Shape Trios ներբերանային սկաների մուտքը շրջադարձային նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետությունում` ավանդական օրթոպեդիկ ստոմատոլոգիան անցում կատարեց թվային օրթոպեդիկ ստոմատոլոգիայի: