Նորություններ

26 Feb 2015

Թվային ստոմատոլոգիան արդեն Հայաստանում է

rolik

3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ մատուցվող օրթոպեդիկ, օրթոդոնտիկ և էսթետիկ ծառայությունները
արդեն թվայնացված են:
 
Կենտրոնում կիրառվող 3Շեյփ Տրիոս ներբերանային սկաները վերջին սերնդի նորարական տեխնոլոգիան է, որը տնտեսում է թե ՛ պացիենտի, և թե ՛ բժիշկի ժամանակը, զերծ պահելով ավանդական չափս վերցնելու տհաճ գործընթացից:
 
Ներբերանային սկաները հնարավորություն է տալիս ստանալ 3D ձևաչափի կատարյալ ճշգրտությամբ թվային չափսեր՝ բերանի խոռոչի սկանավորմամբ՝ հաշված րոպեների ընթացքում:
 
Այնուհետև տվյալներն էլեկտրոնային տարբերակով փոխանցվում են ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ համակարգչային ծրագրի միջոցով ապագա կոնստրուկցիան մոդելավորվում է և Cad/Cam համակարգով ֆրեզավորվում:
 
Այսպիսով, բուժման ողջ գործընթացը թվայնացվում է, ապահովվելով բացառիկ ճշգրտություն: 
Մենք քայլում ենք ժամանակին համընթաց:

 
 

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում