Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է ատամնածնոտային համակարգի ամբողջականության խախտման ախտորոշմամբ, բուժմամբ և պրոթեզավորմամբ:protez_1
Յուրաքանչյուր հաճախորդին մոտեցումն անհատական է` կախված բերանի խոռոչի, ծնոտի և մի շարք այլ գործոններից:
Ատամների պրոթեզավորումը կատարվում է խիստ անհատական կարգով, հաշվի առնելով կլինիկական պատկերը և պացիենտի նախասիրությունները:
Հիմնական խնդիրը ծամողական գործառույթի լիակատար վերականգնումն է: Սակայն կարևոր է ոչ միայն վերականգնել ատամնաշարի ամբողջականությունը, այլև վերադարձնել հմայիչ ժպիտը:

anmpex_keramika

Ժամանակակից օրթոպեդիայում կիրառվում են օրգանիզմի հետ կենսահամատեղելի նյութեր, որոնց որակն անընդհատ կատարելագործվում է և դրանք հնարավորություն են տալիս արհեստական ատամներին բնական տեսք հաղորդել, ինչպես նաև, պացիենտին առավելագույն հարմարավետություն ապահովել:
Ստոմատոլոգիայում պրոթեզավորումն այսօր զարգացման բարձր մակարդակի վրա է, ատամնաշարի վերականգնման նպատակով հաջողությամբ կիրառվում են բազմաթիվ մեթոդներ, որոնցից են շարժական և անշարժ պրոթեզավորումները, ինչպես նաև պրոթեզավորում իմպլանտների վրա:

 

3 ԴԵՆՏ vinir_pict_3ստոմատոլոգիական կենտրոնում կիրառվող 3Shape Trios ներբերանային սկաների և <ԿԱՐԵՆ> ատամնատեխնիկական լաբորատորիայում կիրառվող imes-icore ընկերության Coritec 550i CAD/CAM ֆրեզավորման համակարգի շնորհիվ օթոպեդիկ ստոմատոլոգիան Հայաստանում արդեն թվայնացված է:

 Կերամիկական վինիրների առանձին տեսակն են հանդիսանում լյումինիրները:
Լյումինիրները գերբարակ շերտեր են, որոնք պատրաստված են շատ ամուր կերամիկայից: Նման կոսմետիկական երեսպատիչները 0,2-0,3 մմ հաստություն ունեն: Կոսմետիկական երեսպատիչների այս տեսակը բավական լայն պահանջարկ ունի չնայած թանկարժեքությանը: Դա պայմանավորված է և էսթետիկ լավագույն արդյունքով, և երկարատևությամբ:
 
 

Լյումինիրների կիրառման ցուցումները`

luminir_pict– Դիաստեմաներ (ատամների միջև ճեղքեր) և ատամնաշարի անկանոնություն,
– էմալի ճաքեր կամ կոտրված ատամներ,
– Ատամների գույնի փոփոխություն: Լյումինիրները կարելի է նաև օգտագործել որպես սպիտակեցման այլընտրանքային միջոց: Լյումինիրների օգնությամբ կարելի է փոխել ատամների գույնը, որը երկար ժամանակ կպահպանվի, քանի որ լյումինիրները իրենց գույնը երբեք չեն փոխում,
– Վերացնել հին օրթոպեդիկ կոնստրուկցիաների թերությունները առանց դրանք ատամի վրայից հանելու (մետաղակերամիկական ատամնապսակների
կոտրվածքներ, ատամնապսակի եզրին արմատի վզիկի մերկացում):
 
 

Լյումինիրների առավելությունները`

– Լյումինիրների ամրացման համար հարկ չկա նախօրոք ատամները տաշել:
– Լյումինիրների օգնությամբ հնարավոր է արագ հավասարեցնել ատամները, առանց բրեկետների օգնության:
– Լյումինիրները կարելի է օգտագործել սպիտակեցման փոխարեն:
 
 

Լյումինիրների պատրաստման և տեղադրման առանձնահատկությունները`

Լյումինիրների տարբերակիչ առաձնահատկությունն այն է, որ դրանք հնարավոր է ամրացնել ցանկացած մակերեսի, լինի այն պլոմբ, ատամնապսակ, կամ էլ դենտին: Ամրացնող նյութերը և լյումինիրները մեկ միասնական համակարգ են, որը ապահովում է լյումինիրների հուսալիությունը և երկարատևությունը: Յուրաքանչյուր լյումինիրի ներսի մակերեսը ծակծկեն կառուցվածք ունի, որի շնորհիվ էլ այն շատ ամուր է կպնում ատամի էմալին: Եվ արդյունքում երեսպատիչն ու ատամը մեկ ամբողջություն են կազմում: Միևնույն ժամանակ, եթե անհրաժեշտ է, երեսպատիչը հնարավոր է ատամից հեռացնել առանց ատամը վնասելու, հատուկ գործիքի օգնությամբ, որը ևս այս մեթոդի առավելություններից է:

1.Կերամիկական պսակներ առանց մետաղի(անմետաղ կերամիկա)՝ ցիրկոնիումի օքսիդի հիմքի վրա

 
metal_keramika_2Ցիրկոնիումի օքսիդի հիմքի վրա պատրաստվող կերամիկական պսակները ժամանակակից պրոթեզավորման վերջին խոսքն են: Դրանք բացարձակ անվնաս են օրգանիզմի համար, արտակարգ ամուր են:

Այսպիսի պսակները պատրաստվում են առանց մետաղի օգտագործման, ամբողջությամբ ֆարֆորից:


2. Մետաղակերամիկական պսակներ

 

metal_keramika_1Ատամների անշարժ պրոթեզավորման ամենատարածված ձևը մետաղակերամիկական պսակներն ու կամուրջներն են: Դա բացատրվում է գեղեցկության և ամրության հիանալի համադրությամբ: Դրանք բավարարում են բժշկի և պացիենտի գրեթե բոլոր պահանջները: Մետաղակերամիկական պսակները կիրառվում են այն դեպքերում, երբ ատամի քայքայման աստիճանն այնքան մեծ է, որ ատամի ամբողջականության և ամրության վերականգնումը հնարավոր չէ առանց պրոթեզավորման, իսկ
մետաղակերամիկական կամրջաձև պրոթեզները կիրառվում են
մեկ կամ ավելի բացակայող ատամների առկայության դեպքերում:

Շարժական պրոթեզները լինում են լրիվ և մասնակի:protez_2
 
Լրիվ շարժական պրոթեզները թիթեղյա պրոթեզներն են՝ կոշտ և կիսափափուկ, իսկ մասնակի շարժական պրոթեզները թիթեղյա պրոթեզներն են՝ կոշտ, ճկվող և բյուգելային պրոթեզները:
Այս պրոթեզները հանդիսանում են մասնակի շարժական պրոթեզների տարատեսակ: Դրանք իրենցից ներկայացնում են հարմարավետ, ամուր և երկարակյաց կոնստրուկցիա, որն օժտված է մի շարք առավելություններով:
   

Բյուգելային պրոթեզներ

Բյուգելային պրոթեզների համար անհրաժեշտ են մի քանի առողջ և ամուր ատամներ, որոնք հանդիսանում են հենակետ բյուգելային պրոթեզի հենքի ամրացման համար: Դրանք կարող են լինել կերամիկական, ամբողջաձույլ, ինչպես նաև առողջ բնական ատամներ:
Բյուգելային պրոթեզները, ի տարբերություն լրիվ շարժական պրոթեզների, ունեն մի շարք առավելություններ`protez_4
1. Ունեն մեծ ամրություն և երկարակեցություն:
2. Հիվանդները ավելի արագ են հարմարվում բյուգելային պրոթեզին, քանի որ քիմքը ամբողջովին չի ծածկվում:
3. Կարողանում ենք վերականգնել ամբողջ ատամնաշարը, եթե նույնիսկ ատամնաշարում մնացել է ընդամենը մի քանի ամուր ատամ:
4. Բյուգելային պրոթեզի տեղադրումից հետո խոսքը չի խանգարվում:

5. Չի առաջանում անհարմարություններ ուտելու ժամանակ:
6. Չի լինում գիշերը հանելու անհրաժեշտություն:

  

Ճկուն նեյլոնային պրոթեզներ

Այս պրոթեզները պատրաստվում են կիսաթափանցիկ նեյլոնից, էլաստիկ են, ինչի շնորհիվ հնարավորություն ունեն նմանակել բերանի խոռոչի լորձաթաղանթը: Համեմատած այլ նյութերից պատրաստված պրոթեզների հետ, նեյլոնից պատրաստված պրոթեզներն օժտված են մի շարք առավելություններով, որոնք են`
1. Բարձր ճկունություն
2. Հուսալի ֆիքսացիա
3. Թեթև քաշ
4. Մետաղական էլեմենտների բացակայություն
5. Արագ ադապտացիա պացիենտի կողմից
6. Հենակետային ատամների հղկման անհրաժեշտության բացակայություն

Ի հաշիվ մեծ ամրության կարողանում են դիմակայել պրոթեզի վրա ազդող զգալի ծանրաբեռնվածություններին:
 
 

Մասնակի շարժական թիթեղյա պրոթեզներ

Կիրառվում են այն դեպքերում, երբ ատամնաշարի դեֆեկտը հնարավոր չէ վերականգնել կամրջաձև պրոթեզներով: Հիմնականում կիրառվում է ծամող ատամների բացակայության ժամանակ:
 
 

Մասնակի շարժական պրոթեզներ կլամերներով

Կլամերները մետաղական կեռիկներ են, որոնցով պրոթեզը ամրանում է հենակետային ատամներին, ինչով ապահովվում է ծամողական ծանրաբեռնվածության հավասարաչափ տարածումը ատամի հյուսվածքների վրա: Բյուգելային պրոթեզավորման համար հենակետային ատամների հղկումն անհրաժեշտ չէ: Այս պրոթեզները շատ ամուր են և շատ երկարակյաց: Կլամերներից բացի կիրառվում են նաև աթաչմեններ` միկրոփականներ, որոնց օգնությամբ պրոթեզը ֆիքսվում է հենակետային ատամներին: Միկրոփականները տեղադրվում են հենակետային ատամի շապիկին:

Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը մարդու արտաքինի ներդաշնակության կարևոր բաղկացուցիչ մասերն են: Գեղեցկությունը, ներքին ազատությունը և հրապուրիչ ժպիտը հաջողակ մարդու համար պարտադիր պայման են:
Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ մարդուն զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում էսթետիկ ստոմատոլոգիան:
Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է միկրոպրոթեզավորման մեթոդները, որոնց թվին են պատկանում վինիրների տեղադրումը:
 
 

Միկրոպրոթեզավորման մեջ վինիրների օգտագործման ցուցումները`

– Անհավասար ատամնաշար,
– Տարբեր պատճառներով վնասված էմալ,
– էմալի տարբեր ախտահարումներ, որոնք կարիեսային բնույթ չունեն,
– Ատամնաբծեր, ատամի գույնի փոփոխություն:

 
 

Վինիրների առավելությունը

vinir_pict_3Վինիրների օգտագործումը մի շարք առավելություններ ունի`

  • ատամնաշարի բացարձակ բնական տեսք,
  • վինիրները գույնը չեն փոխում սուրճից, ծխախոտից, դրանց վրա բծեր չեն առաջանում, չեն գունազրկվում,
  • վինիրների տեղադրումը կանխում ատամնափառի և ատամնաքարերի առաջացումը:

 
 

Կերամիկական և կոմպոզիտային վինիրներ

Վինիրները ըստ պատրաստման նյութերի բաժանվում են երկու տեսակի ` կերամիկական և կոմպոզիտային:
 
1.Կոմպոզիտային վինիրները կարելի է ամրացնել երկու եղանակով. լաբորատոր մեթոդով (անուղղակի եղանակ), կամ էլ վինիրի շերտը տեղում հատուկ սոսնձով ամրացնելով պացիենտի ատամին (ուղղակի եղանակ): Այս եղանակը կիրառվում է, երբ անհրաժեշտ է վերականգնել մեկ-երկու ատամ, բժիշկ-ստոմատոլոգն այն ամրացնում է մեկ այցի ժամանակ և այն պացիենտին ծառայում է մինչև հինգ տարի: Իսկ լաբորատոր մեթոդն առավել լավ արդյունք է ապահովում և ավելի երկար է ծառայում:
 
2.Կերամիկական վինիրները պատրաստվում են բացառապես լաբորատոր մեթոդով:
Ի տարբերություն կոմպոզիտայինի, կերամիկական վինիրները հնարավորություն են տալիս ավելի շատ ատամներ վերականգնել, ավելի ամուր են, երկարատև և երանգը չեն փոխում:

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում