Օրթոդոնտիա

Օրթոդոնտիկ (հունարեն orthos` ուղիղ, odus, odontos`ատամ) բուժման մեթոդները կիրառվում են դիմածնոտային այնպիսի անոմալիաների բուժման համար, որոնք պայմանավորված են ֆունկցիոնալ խախտումներով կամ կոսմետիկ դեֆեկտներով: Դրանց շարքին են դասվում ատամների ձևի, քանակի, կառուցվածքի, դիրքի, կծման ժամկետների, բնածին արատների, աճի և զարգացման խախտումները, ծնոտների դեֆորմացիաները և սխալ դիրքը, ինչպես նաև համակցված անոմալիաները:
Կծվածքը վերին և ստորին ծնոտների ատամնաշարի որոշակի համահարաբերակցությունն է: Գոյություն ունեն կծվածքի ֆիզիոլոգիական և պաթոլոգիական ձևերը: Քանի որ կծվածքը վերջնականապես ձևավորվում է մոտ 13-14 տարեկանում, մինչ այդ այն բավական դյուրին է «փչացնելը»` ժամանակին չկանխարգելելով: Հետագայում այն, իհարկե, շտկել հնարավոր է, բայց դրա համար առավել լուրջ միջոցներ են պետք լինելու՝ սկսած բրեկետ-համակարգից մինչև ատամնածնոտային վիրահատություններ:
Եթե նախկինում կարծում էին, թե օրթոդոնտիան միայն երեխաների և դեռահասների ատամների համար է, ապա այժմ օրթոդոնտի օգնությանն են դիմում մեծահասակները, նույնիսկ տարեցները, ում մոտ կծվածքը վաղուց արդեն ձևավորված է:

Բրեկետ-համակարգի տեղադրումը
Մինչև 10-13 տարեկանը երեխաներին, որպես կանոն, հատուկ շարժական սարք են տեղադրում կծվածքը շտկելու համար, որովհետև մանուկների մոտ կծվածքը դյուրին է շտկվում շերտիկների և կապպաների օգնությամբ:
Դեռահասների և մեծահասակների մոտ պատկերը մի քիչ այլ է, նրանց մոտ կծվածքն արդեն ձևավորվել է և այստեղ արդեն առանց անշարժ բրեկետ-համակարգի հնարավոր չէ:
Ատամնաշարի վիճակով պայմանավորված՝ բրեկետները կրում են 1-ից մինչև 3 տարի, բուժող շերտը մշտապես հսկողության տակ պահելով:
Բրեկետ-համակարգ  օգտագործելը պահանջում է հատուկ զգուշություն և ուտելիս, և բերանի խոռոչի հիգիենան պահպանելիս: Բժշկի հանձնարարականները և ցուցումները կատարելը կօգնի հասնել նպատակին` ունենալ առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ:


Բրեկետները տեղադրվում են հետևյալ դեպքերում`

– Ատամների միջև արանքների առկայության դեպքում  (այսպես կոչված, տրեմաների և դիաստեմաների դեպքում):
– Ոչ ճիշտ ծկլթման դեպքում՝ ատամը ձգելու համար:
– Երբ անհրաժեշտ է լինում ատամները տեղաշարժել՝ այդ թվում և ատամի կորստի դեպքում:

Բրեկետի տեսակները
Գոյություն ունի մի քանի տեսակ`
– Մետաղյա,
– Կերամիկական,
– Շափյուղե (սապֆիր),
– Անտեսանելի (Incognito)

Օրթոդոնտիա, 3dent     ortod_04 (2)     Օրթոդոնտիա, 3dent     Օրթոդոնտիա, 3dent

Ամենահանրահայտը կերամիկական բրեկետներն են, իսկ մետաղականները պարզապես էժան են: Անտեսանելին ոչ ոք չի նկատի ձեր բերանի խոռոչում, քանի որ դրանք ատամների ներսի մակերեսին են ամրացվում: Իսկ եթե որոշակի պատճառներով հնարավոր չէ Incognito բրեկետները տեղադրել, ապա լավագույն տարբերակը շափյուղե (սապֆիր) բրեկետ տեղադրելն է: Դրանց կոնստրուկցիան կերամիկականից չի տարբերվում՝ բացի կողպեքներից, որոնք պատրաստված են թափանցիկ նյութից և աչքի չեն ընկնում:

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում