Տեխնոլոգիաներ

3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը միակն է ամբողջ ՀՀ-ի տարածաշրջանում, որտեղ օրթոպեդիկ ստոմատոլոգիան արդեն թվայնացված է:2

Ավելի քան մեկ տասնամյակ ոլորտի առաջատար 3Shape ընկերության կողմից արտադրված 3Shape Trios Color ներբերանային սկաների կիրառումը 3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնին ևս մեկ անգամ հնարավորություն տվեց մեկ քայլ առաջ ներկայանալ և ծառայություներ մատուցել յուրովի: 3Shape Trios Color ներբերանային սկաները 3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնում օգտագործվող վերջին սերնդի նորարական տեխնոլոգիան է, որը տնտեսում է թե ՛ պացիենտի և թե ՛  բժիշկ- ստոմատոլոգի ժամանակը, զերծ պահելով ավանդական չափս վերցնելու տհաճ գործընթացից:
 
Ի՞նչ է իրենից ներկայացնում 3Shape Trios ներբերանային սկաները:
 
Ներբերանային սկաներները փոխարինում են չափսանյութերին, տալով հնարավորություն ստանալ 3D ձևաչափի թվային չափսեր(դրոշմներ), ինչը իր հերթին ընձեռում է բացառիկ հնարավորություն խուսափել ավանդական չափս վերցնելու տհաճ և բարդ պրոցեսից, տնտեսել թե՛ պացիենտի, թե՛ բժիշկ-ստոմատոլոգի ժամանակը, ակնթարթորեն որոշել ատամի գույնը, ստանալ այնպիսի ճշգրտություն և որակ, որը անհնար է ստանալ ավանդական միջոցով:

 

1. Չափսը (դրոշմը)ստացվում է բերանի խոռոչի սկանավորմամբ (առանց տարբեր փոշիների և աէրոզոլների օգտագործման):
Այլևս անհրաժեշտություն չկա բերանում պահել կարծրացող չափսանյութերը, որը շատ տհաճ է պացիենտի համար և շատ հաճախ առաջացնում է փսխում:
3shape_trios_pict2
2. Չափսի ստացումը տևում է մի քանի րոպե, ինչից հետո էլեկտրոնային տարբերակով ուղարկվում է լաբորատորիա:
3. Լաբորատորիայում համակարգչային ծրագրի միջոցով մոդելավորվում է ապագա կոնստրուկցիան, որից հետո այն ֆրեզավորվում է CAD/ CAM համակարգով, ինչը և բացառում է սխալները ամբողջ պրոցեսում: Չեն օգտագործվում չափսանյութեր, որոնք ունեն նստեցման հատկություն: Բուժումը տևում է մի քանի օր: Մինիմալիզացվում է կոնստրուկցիայի հարմարեցման կարիքը և բացառում է հավելյալ հղկումը բերանի խոռոչում:

3Shape Trios ներբերանային սկաների մուտքը շրջադարձային նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետությունում` ավանդական օրթոպեդիկ ստոմատոլոգիան անցում կատարեց թվային օրթոպեդիկ ստոմատոլոգիայի:
 

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում