Մանկական ստոմատոլոգիա

Յուրաքանչյուր ծնողի ցանկությունն է, որ իր երեխան միշտ ժպտա, լինի առողջ և երջանիկ:Սակայն ատամնացավը  կարող է խոչընդոտ հանդիսանալ  երեխայի ուրախ տրամադրությանը:

Healing teethԱյդ իսկ պատճառով վաղ հասակից պետք է անհրաժեշտ  չափով  ուշադրություն  դարձնել փոքրիկների բերանի խոռոչի հիգիենային և ատամնաշարի խնդիրներին : Ատամնացավը երեխաների մոտ բավականին հաճախ հանդիպող երևույթ է: 
Հաճախ կաթնատամների հետ կապված խնդիրները սերտ կապ են ունենում  հղիության առաջին եռամսյակում ապագա  մայրիկի անառողջ լինելու հետ, որի հետևանքով առաջանում  է կաթնատամի սաղմի պաթոլոգիկ  փոփոխություններ: Շատ հաճախ կաթնատամի բազմակի ախտահարումները կապված են թխվածքաբլիթների, շոկոլադի չափաբաժինների չարաշահման հետ: Կանխելու համար փոքրիկ քաղցրակերների ատամների բազմակի ախտահարումները, պետք է սննդակարգում քաղցրի քանակը հասցնել մինիմումի: Սնունդ ընդունելուց հետո  բերանի խոռոչում մնում են բազմաթիվ սննդի մնացորդներ, որոնք թքի և բակտերիալ ֆլորի ազդեցությամբ առաջացնում են օրգանական  թթուներ և որոնք էլ իրենց հերթին առաջ են բերում ատամի էմալի դեստրուկտիվ փոփոխություններ և կարիեսի առաջացում: Շատ կարևոր նշանակություն ունի կաթնատամների  հիգիենան: Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս հետևել  բերանի խոռոչի հիգիենային առաջին կաթնատամի ծկթումից անմիջապես հետո :

 

Որպես կանոն առաջին կաթնատամի հիգիենային հետևում են մայրիկները, որոնց խորհուրդ է տրվում  շատ ուշադիր լինել ատամի խոզանակի  ընտրման հարցում: Երեխայի առաջին ատամի հիգիենան անհրաժեշտ է իրականացնել փոքրիկի համար նախատեսված սիլիկոնե խոզանակով, որոնք չեն վնասի փոքրիկի նուրբ լնդերը և թույլ միներալիզացված ատամը:  Խորհուրդ է տրվում բերանի խոռոչի հիգիենային տրամադրել սկզբում 15-20 վայրկյան, այնուհետև պարբերաբար ավելացնել ժամանակահատվածը: Սիլիկոնե խոզանակով կարելի է նաև մերսել փոքրիկի լնդերը, որը բավականին  կհեշտացնի մնացած կաթնատամի ծկթման պրոցեսը: Սկսած 2 տարեկանից երեխաները ինքնուրույն կարող են հետևել բերանի խոռոչի  հիգիենային: Կարևոր է ատամները լվանալ  երեկոյան և առավոտյան: Ինչ վերաբերում է  ատամի մածուկի ընտրությանը, ապա այստեղ ևս պետք է ուշադրություն ցուցաբերել: bpict_3Շատ հայտնի ընկերություններ արտադրում են երեխաների համար նախատեսված  ատամի մածուկներ ըստ տարիքային խմբերի, որոնք ունեն հաճելի հոտ ու համ, որը հնարավորություն է տալիս փոքրիկներին ավելի հաճույքով լվանալ ատամները:

Բացի ատամի հյուսվածքի  կարիոզ ախտահանումից և ատամնացավից  փոքրիկներին անհանգստություն է  պատճառում նաև ստոմատիտը:
Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի ինֆեկցիոն-բորբոքային հիվանդություն է: Ի ծնե բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա սկսում է ազդեցություն ունենալ  արտաքին միջավայրը: Միկրոբները, բակտերիաները, կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, որի հետևանքով  վնասված հատվածում առաջանում են փոքր խոցեր և լորձաթաղանթը բորբոքվում է: Ստոմատիտը նկատվում է նաև մեծահասակների մոտ, բայց ավելի հաճախ լորձաթաղանթի այս հիվանդությունը նկատվում է նորածինների և նախադպրոցական տարիքի երեխաների մոտ: Դա պայմանավորված է նրանով, որ լորձաթաղանդթը այդ հասակում ավելի նուրբ է և բարակ:
 
 

Ստոմատիտի առաջացման  ամենատարածված պատճառներն են`

  1. Խմբի սնկերը:
  2. Վիրուսային հիվանդությունը:
  3. Միկրոտրավմաների և խաչաձև կծվածքի առկայությունը:
  4. Խրոնիկ հիվանդություններն ու թույլ իմունիտետը:
  5. Բերանի խոռոչի ոչ ճիշտ հիգիենան կամ դրա բացակայությունը :
  6. Կեղտոտ ձեռքերը:

 
 
Չնայած,  որ մանկական ստոմատիտը լինում է  բազմատեսակ,  նախնական  փուլում ունեն կլինիկական  դրսևորման  միանման  նշաններ`

  1. Սննդից հրաժարվելը, պայմանավորված լորձաթաղանթի ցավով:
  2. Վատ քուն:
  3. Բարձր ջերմություն:
  4. Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիպերմեմբա, խոցերի առկայություն:

 
 
Գոյություն ունեն ստոմատիտի բուժման մի քանի հիմնական սկզբունքներ: Դրանք են`

  1. Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավազրկումը:
  2. Լորձաթաղանթի մշակում դեղամիջոցներով և հականեխիչ  լուծույթներով:
  3. Բերանի խոռոչի լորձաթաղանթի վերականգնումն արագացնող դեղամիջոցների օգտագործմամբ:
  4. Օրգանիզմի ընդհանուր իմունիտետը բարձրացնող դեղորայքի օգտագործմամբ:

Պետք է նշել, որ կարևոր է վերացնել պատճառը բուժման  արդյունավետությունն ապահովվելու համար, այդ իսկ պատճառով կարևոր է այցելել բժշկին:

Թե ինչպես պահել բերանի խոռոչը առողջ վիճակում  կարելի է խոսել երկար, սակայն բոլոր խորհուրդների հիմքում ընկած է  2 կարևոր նախապայման: Դրանք են`

  1. Պետք է լվանալ ատամները:
  2. Անհրաժեշտ է կանոնավոր կերպով հաճախել ստոմատոլոգիական կենտրոն :                          

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում