Օգտակար խորհուրդներ

17 Sep 2014

Ինչպե՞ս պետք է ճիշտ խնամել ատամները

nit

Տարվա մեջ երկու անգամ պարտադիր պետք է հաճախել ստոմատոլոգի մոտ: Սա օգնում է շուտ հայտնաբերել ատամների խնդիրները և ձերբազատվել դրանցից նախնական փուլում: Այսպիսով` դուք կխնայեք նաև ձեր գումարը, որը պետք է ծախսեք ատամների բուժման համար:
 
Ինչ վերաբերում է հիգիենային`

  • Ատամները պարտադիր պետք է լվալ օրը երկու անգամ:
  •  3-5 ամիսը մեկ անգամ ատամի խոզանակը պետք է փոխարինեք նորով:
  • Ուտելուց անմիջապես հետո բերանը պետք է ողողել մաքուր ջրով կամ հատուկ մաքրող հեղուկով:
  • Ամեն օր օգտագործեք ատամի թելեր: Սրանք կօգնեն մաքրել ատամների միջև եղած տարածությունները:
  • Ուտելիքի մնացորդներն ատամների արանքից հանելու համար օգտագործեք հատուկ խոզանակներ, բայց ոչ մի դեպքում չօգտագործեք մետաղական իրեր (օրինակ` ասեղ): Ատամի թելերը` ֆլոսները, և մաքրող խոզանակները կարող եք գնել ցանկացած դեղատնից:

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում