Իմպլանտացիա, վիրաբուժական ստոմատոլոգիա

implant_pict2Ցանկացած տարիքի մարդու մոտ բացակայող ատամի խնդիրը բարեհաջող լուծվում է  ստոմատոլոգիայի առաջատար ուղղության՝ իմպլանտոլոգիայի միջոցով:  3 Դենտ ստոմատոլոգիական կենտրոնը, հագեցած լինելով իմպլանտացիայի համար անհրաժեշտ սարքավորումներով, թույլ է տալիս բարեհաջող լուծել  ցանկացած կլինիկական իրավիճակ: Վերջին սերնդի իմպլանտների կիրառումը և վիրաբույժների տարիների ընթացքում ձեռք բերած հմտությունը թույլ է տալիս կատարել իմպլանտացիա նաև  շաքարային դիաբետով և պարոդանտոզով հիվանդների համար, ինչը նախկինում համարվում էր անթույլատրելի:
 
Իմպլանտացիայի առավելությունները`

implant_pict3

  • Կորցրած ատամի վերականգնում՝ առանց հարևան ատամները փոփոխելու:
  • Անշարժ պրոթեզավորման հնարավորություն (ամբողջությամբ անատամ ծնոտի անշարժ պրոթեզավորում):
  • Իմպլանտի վրա տեղադրված արհեստական պսակը գործում է բնական առողջ ատամի նման, և ունի բնական տեսք:
  • Ատամի երկար ժամանակ բացակայությունը բերում է ոսկրի հյուծման: Իմպլանտը հնարավորություն է տալիս պահպանելու ծնոտոսկրը և խուսափել դեմքի օվալի ձևափոխման վտանգից, ինչպես նաև ծնոտի իջեցման (մաշման) հետ կապված դեմքի արհեստական ծերացումից:

 
Իմպլանտացիայի ժամանակակից մեթոդներ`  implant_pict1

1.) Երկու փուլից բաղկացած իմպլանտացիա:

  • Իմպլանտի տեղադրում:
  • Արհեստական պսակի տեղադրում:

 
2.)Մեկ փուլով իրականացվող իմպլանտացիա`

  • ժամանակավոր պսակների անմիջապես տեղադրումով:
  • Անմիջապես ատամի հեռացումից հետո իմպլանտի տեղադրում:
  • Լնդի դակումով իմպլանտացիա՝ առանց կտրվածքի և կարի:

 
Ոսկրային պլաստիկ վիրաբուժություն`

  • Ոսկորի վերականգնում:
  • Ոսկորային բլոկների իմպլանտացիա և փոխպատվաստում:
  • Բաց և փակ սինուս լիֆտինգ:
  • Ստորին ծնոտի նյարդի ռեպոզիցիա:

 
3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնում կատարվում է ցանկացած բարդության ատամների հեռացում: 

3Դենտ ստոմատոլոգիական կենտրոնում կիրառվում են իմպլանտացիայի հետևյալ համակարգերը`

  • Nobel Biocare /Switzerland/
  • Implant Direct /USA/- InterActive
  • Biotech /French/
  • Implant Direct /USA/- Legacy1, Legacy3  

 

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում