Էսթետիկ ստոմատոլոգիա

esteik_pictԱռողջ և շլացուցիչ ժպիտը յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն է:
Այսօր շատերն են ստոմատոլոգի դիմում ոչ միայն բուժման, այլ նաև ատամնաշարի հետ կապված էսթետիկ թերությունները շտկելու համար:
Նոր տեխնոլոգիաների և ժամանակակից նյութերի անսահմանափակ հնարավորությունները թույլ են տալիս ՁԵԶ ունենալու գեղեցիկ և առողջ ատամնաշար, որն էլ դառնում է հաջողության և բարձր սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ:

Էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ օգտագործվող տեխնոլոգիաներն են`

 
 
1. Ատամի պսակի կոսմետիկ վերականգնում

Ատամի էսթետիկ վերականգնումը ատամի կոտրված և բացակայող հյուսվածքի վերականգնումն է ժամանակակից նանոկոմպոզիտներով, որոնք իրենց գույնով և կառուցվածքով համապատասխանում են ատամի հյուսվածքի կառուցվածքին:

Ժամանակակից նանոկոմպոզիտով  հնարավոր է իրականացնել`
 

  • Կարիեսի հետևանքով ատամի հյուսվածքի կորստից առաջացած դեֆեկտների էսթետիկ վերականգնում:
  • Ոչ կարիոզ ախտահարումների դեպքում (սեպաձև դեֆեկտ, էրոզիա) ատամի պսակի կոսմետիկ վերականգնում:
  • Ատամի հյուսվացքի դեստրուկտիվ ախտահանումների հետևանքով պսակի գույնի վերականգնում -ֆլյուրոզ, հիպոպրազիա:
  • Տրավմայի հետևանքով ատամի պսակի վերականգնում:

 
Նանոկոմպոզիտով վերականգնումը հնարավորություն է տալիս մեկ այցելությամբ վերականգնել ատամի էսթետիկան և ֆունկցիան:

 

 

2. Վինիրների տեղադրում

Վինիրը («veneer»` թարգմանաբար նշանակում է «պաշտպանող ծածկույթ» կամ երեսպատում) բարակ շերտիկ է կամ թասակ, նախատեսված ատամի արտաքին մակերեսին ամրացնելու (ոչ լրիվ) կամ էլ ատամին անցկացնելու համար (լրիվ, կանխարգելելու  համար ատամի քայքայումը): Ժամանակակից նյութերով պատրաստված այս կոսմետիկական  երեսպատիչների ծառայության ժամկետը բավական երկարատև է: Եվ վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել` անցավ  լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով:

Իմանալ ավելին

 

3.Լյումինիրներ

Կերամիկական վինիրների առանձին տեսակն են հանդիսանում լյումինիրները:
Լյումինիրները գերբարակ շերտեր են, որոնք պատրաստված են շատ ամուր կերամիկայից: Նման կոսմետիկական երեսպատիչները 0,2-0,3 մմ հաստություն ունեն:  Կոսմետիկական երեսպատիչների այս տեսակը բավական լայն պահանջարկ ունի, չնայած թանկարժեքությանը: Դա պայմանավորված է և էսթետիկ լավագույն արդյունքով, և երկարատևությամբ:

Իմանալ ավելին

 

 

4. Բերանի խոռոչի հիգիենա, ատամների սպիտակեցում

spitakecum_pict1Առողջ և սպիտակ ատամները հանդիսանում են գեղեցկության հիմնական տարրերից մեկը:
Բերանի խոռոչի առողջ լինելը լավ է անդրադառնում ողջ օրգանիզմի ճիշտ կենսագործունեության վրա: Ահա թե ինչու շատ կարևոր է բերանի խոռոչի հիգիենան:
Բերանի խոռոչի ճիշտ հիգիենան կարևոր նախապայմանն է ատամի հյուսվածքի կարիոզ ախտահարման կանխարգելման համար, որի տարածվածությունը կազմում է աշխարհի բնակչության 95%: Կարիեսի առաջացումը սկսվում է ատամի մակերեսին ատամնափառի առկայությունից՝ սնունդ ընդունելուց հետո: Սննդի մնացորդները և ատամնափառը նպաստում են միկրոօրգանիզմների քանակի վերացմանը,որոնց կենսագործնեության հետևանքով առաջացած կաթնաթթուն առաջացնում է ատամի հյուսվածքի կալցիումի, ֆոսֆորի և այլ միկրոէլեմենտների քայքայում ու հեռացում:
Էմալի դեմինեռազիացիայի հետևանքով ատամի մակերեսին առաջանում ենspitakecum_pict2 կարիոզ խոռոչներ,որոնք ժամանակի ընթացքում միտում ունեն ընդգրկելու լայն մակերեսները:
Այդ իսկ պատճառով կարևոր է մեծ ուշադրություն դարձնել բերանի խոռոչի ճիշտ հիգիենային, որը սկսվում է ճիշտ ատամնախոզանակի և ատամի մածուկի ընտրությունից: Անհրաժեշտ է ատամները լվանալ առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան:
Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս կատարել բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա տարին երկու անգամ:
Պրոֆեսիոնալ հիգիենան հնարավորություն է տալիս մաքրել վեր և ստոր լնդային ատամնաքարերի հեռացում, որը անհնար է իրականացնել տնային պայմաններում:
 

 

5. Սպիտակեցում 

Ժամանակակից ստոմատոլոգիան հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ունենալ ճերմակ ատամներ:
Ներկայումս առկա է ատամների սպիտակեցման բազմաթիվ մեթոդներ՝ կաբինետային և տնային պայմաններում:spitakecum_pict3
Հնարավոր է իրականացնել ինչպես սպիտակեում մեկ ատամի հատվածում՝ ատամի էնդոդոնտիկ բաժանումից հետո, այնպես էլ ողջ ատամնաշարի սպիտակեցում:
Ներկայումս սպիտակեցումը ընթանում է առանց տհաճ զգացողությունների, առանց  ատամի ջրազրկման և կարծր հյուսվածքի վնասմամբ:

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում