Էնդոդոնտիա

endodontia_pict_1Էնդոդոնտիան  ստոմատոլոգիայի բնագավառում ամենա արագ զարգացող ոլորտներից  է: Էնդոդոնտիան ստոմատոլոգիայի այն ճյուղն է որը զբաղվում է ատամների արմատա խողովակների հիվանդության ախտորոշմամբ և բուժմամբ:  Արմատների ոչ ճիշտ բուժումը հանգեցնում է ոչ միայն ատամի, այլ նաև ատամը շրջապատող  ոսկրային հյուսվածքի և պերիոդոնտի բորբոքմանը, որը բերում է ատամի ժամանակից շուտ հեռացման: Նույնիսկ ատամի պսակի վերականգնումից  կամ օրթոպեդիկ պսակների տեղադրումից հետո ատամը չի  կարող երկար ծառայել,  եթե ատամի արմատա խողովակները ճիշտ չեն բուժված: Ժամանակակից էնդոդոնտիան բարդ գործընթաց է, որը իր մեջ ընդգրկում է՝
  
1. Ատամի մեկուսացում պատնեշի միջոցով:
2. Արմատախողովակի մեխանիկական մշակում էնոդոնտիկ ռոտացիոն ֆայլերի միջոցով:
3. Արմատախողովակի երկարության որոշում:
4. Արմատախողովակի  լվացում հականեխիչ նյութերով:
5. Անհրաժեշտության դեպքում արմատախողովակի լցավորում ժամանակավոր բուժիչ լիցքա նյութով:
6. Արմատախողովակի մշտական լցավորում լատերալ կոնդենսացիայի միջոցով
7. Ռենտգեն հսկողություն:

Գործընկերներ

Գտի՛ր մեզ Ֆեյսբուքում
Հետևի՛ր մեզ Թվիթերում